Արսեն Թորոսյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է կենսաթոշակների բարձրացման մանրամասները

2 րոպեի ընթերցում

Հայաստանում աշխատանքային կենսաթոշակ ստացող մոտ 500 հազար քաղաքացիների, հաշմանդամության նպաստ ստացող տասնյակ հազարավոր քաղաքացիների և այլ տեսակի կենսաթոշակ ստացողների կենսաթոշակը բարձրանալու է ուղիղ 10 հազար դրամով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ թոշակների բարձրացման հարցի քննարկման ընթացքում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Աշխատանքային կենսաթոշակ ստացող մեր մոտ 500 հազար քաղաքացիների, հաշմանդամության նպաստ ստացող մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների և հարակից ավելի փոքր տեսակի, հատուկ անուններ ունեցող կենսաթոշակ ստացողների, ծերության նպաստ ստացողների կենսաթոշակը բարձրանալու է ուղիղ 10 հազար դրամով․ մոտավորապես 600 հազար քաղաքացիների կենսաթոշակը բարձրանալու է ուղիղ 10 հազար դրամով»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Թորոսյանը հավելեց, որ կան մարդիկ, որոնց կենսաթոշակները բարձրանում են նույնիսկ 10 հազարից ավելի։

«Կենսաթոշակները հաշվարկվում են տարբեր բանաձևերով․ կան երկարամյա զինվորականության կենսաթոշակառուներ, որոնց դեպքում բանաձևը մի փոքր այլ է, որտեղ երկու ցուցանիշ է փոխվում, ինչի արդյունքում ստացվում է, որ մեր շատ զինծառայողների մոտ երկարամյա ծառայության կենսաթոշակը կբարձրանա 15 հազար դրամով և կան դեպքեր, որ նույնիսկ դրանից շատ։ Շատ քիչ դեպքեր կան, երբ քաղաքացիների թոշակը կբարձրանա, օրինակ, 5-7 հազար դրամով։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց կենսաթոշակն արդեն բարձր է 90 հազար դրամից»,-մանրամասնեց Թորոսյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան մինչև 10 հազար դրամով։ Նա հստակեցրել է, որ թոշակառուների մեծ մասի կենսաթոշակները կբարձրանան հենց 10 հազար դրամով։ 

Հայերեն Español ქართული

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը