Իրան

Լիբանանի բանակը հեռացել է Իսրայելի սահմանի երկայնքին գտնվող որոշ դիրքերից

1 րոպեի ընթերցում

Լիբանանի բանակը հեռացել է Իսրայելի սահմանի երկայնքին գտնվող որոշ դիրքերից

Լիբանանի բանակը հեռացել է Իսրայելի հետ սահմանին գտնվող իր մի շարք առաջադեմ դիրքերից դեպի տեղակայման այլ կետեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Հաղորդագրությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Իսրայելի բանակը հայտարարել է, որ գործողություններ է սկսել իրականացնել Լիբանանի ներսում՝ Իսրայելի հետ սահմանի երկայնքով։

Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են Լիբանանի հարավային Քֆարմելքի, Կաակայաթ ալ-Ջիսր, Զրարիա  և այլ բնակավայրերը։

Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները զինված ուժերին լիազորել են առաջ շարժվել և լրացուցիչ տարածքներ հսկողության տակ առնել. այդ քայլի նպատակն է կանխել հարավային Լիբանանից իսրայելական համայնքների վրա «ուղիղ կրակը»։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին, որն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանում։ Լիբանանի իշխանություններն արգելել են «Հեզբոլլահ»-ի ռազմական գործողությունները երկրում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում