ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն
1 րոպեի ընթերցում

Էլեկտրոնային կառավարման համակարգերի բարելավման աշխատանքներով պայմանավորված՝ 2026 թվականի մարտի 3-ին ժամը 20:00-ից համակարգերը 2 ժամով հասանելի չեն լինելու։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, տեղեկացնելով, որ տեխնիկական աշխատանքների ավարտից հետո համակարգերի աշխատանքը կվերականգնվի բնականոն ռեժիմով։