Սպորտ

Հրաձգության համաշխարհային ֆեդերացիայի նախագահին տպավորել է Հայաստանում Եվրոպայի առաջնության կազմակերպման մակարդակը

1 րոպեի ընթերցում

Հրաձգության համաշխարհային ֆեդերացիայի նախագահին տպավորել է Հայաստանում Եվրոպայի առաջնության կազմակերպման մակարդակը

Հրաձգության համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Լուչիանո Ռոսսիին տպավորել է Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կազմակերպման մակարդակը:

«Հրաշալի ընդունելության ենք արժանանում այստեղ` Երևանում: Շնորհակալ եմ Հայաստանին, շնորհակալ եմ վարչապետին, Հայաստանի հրաձգության ֆեդերացիային: Իսկապես մեծ ու լավ աշխատանք է կատարվել: Առաջին անգամն է, որ Եվրոպայի առաջնությունն անցկացնում ենք այստեղ, հույս ունեմ, որ վերջինը չի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ռոսսին:   

Համաշխարհային ֆեդերացիայի նախագահին տպավորել է հրաձգության Եվրոպայի առաջնության բացման արարողությունը, որը, նրա խոսքով, լի էր եվրոպական ոգով։

«Ինձ համար անձնապես շատ մեծ կարևորություն ունի այս ամենը: Մենք անկեղծորեն գնահատում ենք, թե ինչպիսի լավ կազմակերպված մրցաշար է  անցկացվում: Հաճելիորեն զարմացած եմ: Մենք եղբայրական ջերմ փոխհարաբերություններ ունենք Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի ու գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի հետ»,-առանձնացրեց նա:

Անդրադառնալով ապագայում Հայաստանում նաև աշխարհի առաջնության կազմակերպման հնարավորությանը` Ռոսսին ընդգծեց, որ ապագայում դա հնարավոր է համարում։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում