Իրան

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության շենքին

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության շենքին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ հարվածներ է հասցրել Իրանի հեռուստառադիոընկերության շենքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է հրապարակել իր Telegram ալիքում:

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Իրանի ահաբեկչական ռեժիմի կապի կենտրոնին», -նշված է հաղորդագրության մեջ։

ԻՊԲ-ի տվյալներով՝ կենտրոնն օգտագործվել է «իրանական ռեժիմի ուժերի կողմից քաղաքացիական գործունեության քողի տակ ռազմական գործունեությունը խթանելու համար՝ ի հավելումն քարոզչական գործունեության»։

ԻՊԲ-ն պնդում է, թե կենտրոնի կողմից բոլոր միջոցառումներն անցկացվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությամբ։

«Տարիներ շարունակ Իրանի հեռուստառադիոհեռարձակող վարչությունը կոչ է արել ոչնչացնել Իսրայելի Պետությունը և կիրառել միջուկային զենք», - հայտարարել է ԻՊԲ-ն։

«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի հարվածներ հասցնել իրանական ռեժիմի ենթակառուցվածքներին ամբողջ Թեհրանում», - հավելել են զինվորականները։

Իրանական լրատվամիջոցներն իրենց հերթին հաղորդում են, որ հարձակման է ենթարկվել Իրանի պետական ​​IRIB հեռուստառադիոընկերության կենտրոնակայանը։

Ըստ հաղորդագրությունների՝ հեռուստաընկերությունը, չնայած գրոհին, շարունակում է աշխատանքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում