Վերանորոգվում է Ծակքարի միջնակարգ դպրոցի շենքը

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 2025 թվականի օգոստոսից մեկնարկել և ընթանում են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղի  միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման շինարարական աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծակքարի վարչական ղեկավար Արարատ Ավետիսյանը, Ծակքարի միջնակարգ դպրոցի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 296 միլիոն դրամ, որն ամբողջովին հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի օգոստոսից և կավարտվեն 2026 թվականի մարտ ամսին։

Ծրագրով նախատեսված է շենքի տանիքի, հատակի, սանհանգույցների, էներգամատակարարման համակարգի վերանորոգում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, նոր դռների ու լուսամուտների տեղադրում, ֆուտբոլի խաղադաշտի կառուցում։

Բացի ֆուտբոլի խաղադաշտի կառուցումը՝ 2026 թվականի մարտի 2-ի դրությամբ շինարարական աշխատանքները մոտենում  են ավարտին։

Ծրագրի ավարտից հետո Ձորագյուղի հիմնական դպրոցը կապահովվի արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմաններով։

 

Խոսրով  Խլղաթյան

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը