ՀՀ Գեղարքունիքի մարզում մեկնարկել են ՀՀ Դպրոցականների բասկետբոլի լիգայի համայնքային փուլի մրցումները

3 րոպեի ընթերցում

ՀՀ Գեղարքունիքի  մարզում  մեկնարկել   են ՀՀ Դպրոցականների բասկետբոլի լիգայի համայնքային փուլի մրցումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Բասկետբոլի  լիգան անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ։ Այն  անցկացվելու է 2 տարիքային խմբով ։ 1-ին տարիքային խմբում ընդգրկված են 5-6-րդ , իսկ 2-րդ տարիքային խմբում՝ 7-9-րդ դասարանների աշակերտները։ Թիմի կազմում պետք է ընդգրկված լինեն  թե՛ տղաներ և թե՛ աղջիկներ: Խաղի ընթացքում դաշտում միաժամանակ պետք է գտնվեն 3 տղա և 2 աղջիկ կամ 2 տղա և 3 աղջիկ։ Յուրաքանչյուր խաղին թիմի կազմում կարող են հայտագրվել 9 աշակերտ։

ՀՀ  Գեղարքունիքի մարզում մարզական խաղերի համայնքային փուլին հայտագրվել էին 54 հանրակրթական դպրոցների 77 թիմեր։ Առաջինը մրցապայքարի մեջ մտան Մարտունու համայնքային փուլին հայտագրված թիմերը։ Փետրվարի 26-ին Ծովինարի  Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում պայքարի մեջ են  մտել  1-ին տարիքային խմբում հայտագրված թիմերը։ Հետաքրքիր մրցապայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Վերին Գետաշենի Հ․ 1 միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են   Ծակքարի միջնակարգ  և Մարտունու  Ս. Դարբինյանի անվան Հ․ 2  հիմնական  դպրոցների թիմերը։ Փետրվարի 27-ին հանդիպել են  2-րդ տարիքային խմբի թիմերը։ Այստեղ ուժեղագույնը Մարտունու  Ս. Դարբինյանի անվան Հ․ 2  հիմնական  դպրոցի թիմն էր։ Երկրորդ հորիզոնականում Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմն էր, իսկ երրորդ հորիզոնականը բաժին է հասել  Վերին Գետաշենի Հ․ 1 միջնակարգ դպրոցի թիմին։

 Փետրվարի 28-ին Ճամբարակի ավագ դպրոցի մարզադահլիճում անցկացվել են  Ճամբարակի համայնքային փուլի 1-ին տարիքային խմբի մրցումները։ Այս տարիքային խմբում հաղթող է ճանաչվել   Ճամբարակի Հ․ 1 հիմնական դպրոցի թիմը։ Երկրորդ տեղում Ճամբարակի Հ․ 4 միջնակարգ դպրոցի թիմն էր, երրորդում՝ Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմը։ 2-րդ տարիքային խմբի թիմերի մրցապայքարը տեղի է ունեցել  մարտի 1-ին։ Համառ մրցապայքարում հաղթող է ճանաչվել   Վահանի միջնակարգ դպրոցի թիմը։ Այստեղ 2-րդը Ճամբարակի Հ․ 1 հիմնական դպրոցի թիմն էր, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է  Գետիկի միջնակարգ դպրոցի թիմը։

Մրցանակային տեղեր գրաված թիմերին ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են  հավաստագրեր։

Համայնքային փուլի յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղ գրաված թիմերը համայնքը կներկայացնեն մարզային փուլի մրցումներում։

Խոսրով  Խլղաթյան

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը