Շրջանառության մեջ կդրվի «Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2026 թվականի մարտի 3-ին շրջանառության մեջ կդնի «Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը:

«Դիմերես` Հրաչյա Աճառյանի հեղինակած «Հայերենի արմատական բառարան» գրքի շապիկը և հատված Աճառյանի ձեռագրից:

Դարձերես՝ Հրաչյա Աճառյանի դիմապատկերը՝ գրաֆիկական կատարմամբ, և ստորագրությունը:

Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես), Անի Աճառյան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Անվանական արժեքը-1000 դրամ

Մետաղը/հարգը-արծաթ 9250

Քաշը-33,6 գ

Տրամագիծը-40,0 մմ

Որակը -պրուֆ

Դրամաշուրթը-ատամնավոր

Թողարկման քանակը-300 հատ

Թողարկման տարեթիվը-2026

ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ (1876–1953 թթ.)՝ ականավոր հայ լեզվաբան, բառարանագիր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1933 թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943 թ.):

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է ծննդավայրի վարժարանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Փարիզի, ապա Ստրասբուրգի համալսարաններում՝ աշակերտելով ժամանակի մեծանուն հայագետների:

1898–1923 թթ. մանկավարժական գործունեություն է ծավալել Էջմիածնում, Շուշիում, Նոր Բայազետում, Կարինում, Թավրիզում և այլուր։ Շրջելով պատմական Հայաստանի շատ վայրերում՝ ուսումնասիրել է բարբառներ, հավաքել հայագիտության տարբեր ճյուղերին վերաբերող նյութեր։

1923 թ.  Աճառյանը հրավիրվել է  դասավանդելու Երևանի պետական համալսարանում՝ հնարավորություն ստանալով զբաղվելու գիտական գործունեությամբ։ 1924 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում, ապա գլխավորել է արևելյան լեզուների ամբիոնը և վարել տարբեր դասընթացներ` հայոց լեզվի պատմություն, համեմատական քերականություն, գրաբար, բարբառագիտություն, հայ հին մատենագրություն, ֆրանսերեն, պարսկերեն, արաբերեն, սանսկրիտ  և այլն:

Աճառյանը հեղինակել է շուրջ 200 գիտական աշխատություն, այդ թվում՝ «Հայ բարբառագիտություն» (1911 թ.), «Հայերենի արմատական բառարան» (1926–1935 թթ.), «Հայոց անձնանունների բառարան» (1942–1962 թթ.), «Հայոց լեզվի պատմություն» (1940–1945 թթ.), «Հայոց լեզվի լիակատար քերականություն» (1952–1971 թթ.) բազմահատոր ուսումնասիրությունները, որոնք արժեքավոր են ոչ միայն հայերենագիտության, այլև համաշխարհային լեզվաբանության համար:

Աճառյանն անդրադարձել է նաև պատմական ոլորտի հարցերին. «Հայ գաղթականության պատմություն» գիրքն այդ շարքից է։  

Հրաչյա Աճառյանի անունով են կոչվում ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը, բնակելի թաղամաս և փողոց Երևանում:

Հայերեն Русский

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի

Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը