Իրան

Իսրայելում Իրանի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 18-ը

1 րոպեի ընթերցում

Իսրայելում Իրանի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 18-ը

Իրանական բալիստիկ հրթիռը հարվածել է Երուսաղեմի մոտ գտնվող Բեյթ Շեմեշ քաղաքին։ Առնվազն 18 մարդ վիրավորվել է, վեցը զոհվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Իսրայելական «Իններորդ ալիք»-ը։ 

Լրատվամիջոցի տվյալներով՝ վիրավորներից երեքի վիճակը գնահատվում է ծանր։ Վիրավորների թվում կա 10-ամյա աղջիկ, որը ծանր վնասվածքներ է ստացել։

«Իններորդ ալիք»-ը հաղորդում է, որ հրթիռը հարվածել է բնակելի շենքին։ «Եդիոտ Ահրոնոտ»-ը հաղորդում է, որ հարված է հասցվել սինագոգի մոտ գտնվող ապաստարանին։ Ականատեսների կադրերում երևում է հարվածի տարածքում բռնկված հրդեհը։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում