Իրան

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Իրանի բարձրաստիճան զինվորականների «մեծ մասի» սպանության մասին

1 րոպեի ընթերցում

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Իրանի բարձրաստիճան զինվորականների «մեծ մասի» սպանության մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մարտի 1-ին հայտարարել է, որ իր հասցրած ավիահարվածների հետևանքով սպանվել է 40 իրանցի բարձրաստիճան զինվորական, այդ թվում՝ շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։

«Պրեվենտիվ օպերացիայի մեկնարկից ի վեր Իսրայելի ռազմաօդային ուժերը սպանել են 40 բարձրաստիճան հրամանատարի։ Սա պատմական հարված է, որը հնարավոր է դարձել ԻՊԲ հետախուզության շնորհիվ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասվում է ԻՊԲ հայտարարության մեջ։

ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը նշել է, որ իսրայելական կործանիչները սպանել են Իրանի անվտանգության յոթ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք հավաքվել էին Թեհրանի մի քանի վայրերում։ ԻՊԲ-ն պնդում է, որ սպանել է «իրանական ղեկավարության բարձրաստիճան զինվորականների մեծ մասին»։ 

«Նրանք սպանվել են առաջին հարվածի ժամանակ՝ մեկ րոպեի ընթացքում», - նշել է ՑԱԽԱԼ-ը։

Իրանական իշխանությունները դեռևս չեն հայտնել, թե քանի բարձրաստիճան զինվորական է սպանվել Իսրայելի հարվածների հետևանքով։ Պաշտոնական Թեհրանը հաստատել է, որ սպանվել են Գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին ու պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում