Իրան

ՄԱԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները Իրանի վրա ու Թեհրանի պատասխան հարվածները

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները Իրանի վրա ու Թեհրանի պատասխան հարվածները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 28-ի երեկոյան արտահերթ նիստ է անցկացրել՝ քննարկելու համար Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ի և Իսրայելի զանգվածային հարվածներից հետո։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է ինչպես այս հարվածները, այնպես էլ Թեհրանի պատասխան հարձակումները, որոնք, ինչպես ընդգծել է Գուտերեշը, «խախտել են Բահրեյնի, Իրաքի, Հորդանանի, Քուվեյթի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ինքնիշխանությունը»։

Գուտերեշը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները անվանել է «լուրջ սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար» ու հղում արել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ուժի կիրառման արգելքին։

 

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում