Հայաստան

Երևանից չվերթներ են չեղարկվել դեպի Աբու Դաբի, Դուբայ, Շարժա և Դոհա

1 րոպեի ընթերցում

Երևանից չվերթներ են չեղարկվել դեպի Աբու Դաբի, Դուբայ, Շարժա և Դոհա

Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում զարգացումներով պայմանավորված՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չեղարկվել են դեպի Դուբայ, Աբու Դաբի, Շարժա չվերթները։ 

«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դառնում օդանավակայնի կայքում հրապարակված տեղեկատվությունից։ 

Չեղարկվել են նաև Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից և Դոհայից դեպի Երևան նախատեսված չվերթները։ 

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահից հետո Իրանը հայտարարել է, որ պատրաստում է պատմության մեջ ամենակատաղի հարձակումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ Իրանին կոչ է արել զերծ մնալ դրանից՝ հակառակ դեպքում սպառնալով այնպիսի ուժով հարվածներ, ինչպիսին դեռ ոչ ոք չի տեսել։ 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում