Բավրայի մաքսային անցակետը փակ է բեռնատարների համար
1 րոպեի ընթերցում

Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից՝ հավելելով, որ ճանապարհների անանցանելիության պատճառով Բավրայի անցակետը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար։
«Բեռնատարների վարորդներին հորդորում ենք երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով»,-ասված է հաղորդագրության մեջ։
ՊԵԿ-ից նշել են, որ բեռնատար տրանսպորտային միջոցների համար անցակետի վերաբացման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։