Իրան

Կատարում հայտարարել են Իրանից արձակված հրթիռներ որսալու մասին

1 րոպեի ընթերցում

Կատարում հայտարարել են Իրանից արձակված հրթիռներ որսալու մասին

Կատարն Իրանից արձակված հրթիռներ է որսացել՝ մինչև դրանք կհասնեին երկրի օդային տարածք ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Կատարի պաշտպանության նախարարությանը։

«Կատարի ՀՕՊ համակարգը որսացել է Իրանից արձակված հրթիռները՝ մինչև դրանք կհասնեին երկրի օդային տարածք», - հայտնել է Կատարի պաշտպանության նախարարությունը։

Պաշտպանության նախարարությունը նաև հավելել է, որ երկրի զինված ուժերն ունեն երկիրը պաշտպանելու բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ևս ներգրավված է Իսրայելի դեմ գործողություններում՝ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելով այդ երկրի դեմ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իր հերթին հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներ և ԱԹՍ-ներ է ուղարկել Իսրայելի ուղղությամբ։ Ավելի վաղ Իրանում հայտարարել էին, որ իրենց վրա հարձակվելու պարագայում տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր ռազմական ենթակառուցվածքները լինելու են իրենց թիրախում։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում