Մարզեր

Արթիկում ամփոփվել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշարի համայնքային փուլը

1 րոպեի ընթերցում

Արթիկում ամփոփվել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշարի համայնքային փուլը

Արթիկի մարզադպրոցում ավարտվել է ՀՀ վարչապետի հովանու ներքո և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցումներին մասնակցել են համայնքի մի շարք բնակավայրերի կրթօջախների թիմեր։

Մարզական ստուգատեսին ներգրավված են եղել երկու տարիքային խմբեր՝ 5-6-րդ և 7-9-րդ դասարանների աշակերտներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արթիկի համայնքապետարանից, համայնքային փուլին մասնակցել են Արթիկի, Մեծ Մանթաշի, Անուշավանի, Փանիկի, Արևշատի, Գեղանիստի, Սարալանջի, Նոր Կյանքի, Հայրենյացի և Հոռոմի դպրոցների ներկայացուցիչները։

Մրցաշարն անցել է մրցակցային թեժ պայքարում՝ նպաստելով դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպի խթանմանն ու բասկետբոլ մարզաձևի մասսայականացմանը։

Համայնքային փուլում հաղթող ճանաչված թիմերն իրավունք են ստացել մասնակցելու մրցաշարի մարզային փուլին, որը կանցկացվի առաջիկա ամիսներին:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում