Իրան

Իսրայելը պատրաստվում է մի քանի օր տևող հակամարտության Իրանի հետ. իսրայելցի պաշտոնյա

1 րոպեի ընթերցում

Իսրայելը պատրաստվում է մի քանի օր տևող հակամարտության Իրանի հետ.  իսրայելցի պաշտոնյա

Իսրայելը պատրաստվում է մի քանի օր տևող հակամարտության Իրանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է The Times Of Israel-ը։

Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ փետրվարի 28-ի առավոտյան Իրանին հասցված հարվածները, որոնք իրականացվել են ԱՄՆ-ի հետ համատեղ, թիրախավորել են Իրանի ռեժիմի օբյեկտները և ռազմական օբյեկտները։

Ավելի վաղ Իսրայելի ԱԳ նախարարությունը տեղեկացրել էր Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին։

Ասվել էր, որ Իրանին կանխարգելիչ հարված է հասցվել՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով։ Հաղորդվել էր նաև, որ Իսրայելի պաշտպանության նախարարը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։

Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ  փոխվել են բնակչության համար նախատեսված ուղեցույցները։ Արգելվել են հավաքները և ձեռնարկությունների աշխատանքը, ինչպես նաև կրթական գործունեությունը։

Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել էին Թեհրանում, սպահանում և մի շարք այլ քաղաքներում պայթյունների մասին։

Նշվել էր, որ Թեհրանում երեք պայթյուն է գրանցվել։ Մասնավորապես, իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնել էր, որ իսրայելական մի քանի հրթիռ ընկել է Իրանի մայրաքաղաքի վրա։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում