Իրան

Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից

Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին՝ տարածաշրջանում ռազմական դիմակայության սպառնալիքի պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է բրիտանական կառավարության կայքում։

«Բրիտանական անձնակազմը ժամանակավորապես տարհանվել է Իրանից։ Մեր դեսպանատունը շարունակում է աշխատել հեռավար»,- նշված է հայտարարությունում։

Միացյալ Նահանգները զգալի ուժեր, այդ թվում՝ երկու ավիակիր հարվածային խմբեր է կենտրոնացրել Մերձավոր Արևելքում։ ԱՄՆ վարչակազմը փետրվարի 19-ին հայտարարել էր, որ Իրանի հետ համաձայնություն պետք է ձեռքբերվի առավելագույնը 15 օրվա ընթացքում։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում