Հայաստան

Արսեն Թորոսյանն ու Ռաֆայել Բենիտեզը քննարկել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության զարգացման առաջնահերթ ուղղությունները

2 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանն ու Ռաֆայել Բենիտեզը քննարկել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության զարգացման առաջնահերթ ուղղությունները

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 27-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության սոցիալական իրավունքների, առողջապահության և շրջակա միջավայրի վարչության տնօրեն Ռաֆայել Բենիտեզին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության զարգացման առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև համատեղ իրականացված աշխատանքների ընթացքն ու արդյունքները․ 

Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումներին, մարդու իրավունքների վրա հիմնված քաղաքականությունների ընթացքին և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ամրապնդման մեխանիզմներին։

Արսեն Թորոսյանը խոսել է ոլորտային առաջնահերթությունների մասին՝ մանրամասնելով ապաինստիտուցիոնալացման գործընթացի, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացման ուղղությամբ աշխատանքները։

Ռաֆայել Բենիտեզը շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից սահմանված գերակայությունների և ընթացիկ ծրագրերի ներկայացման համար՝ վերահաստատելով Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը ՀՀ-ում ոլորտային բարեփոխումների իրականացման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում