Իրան

Արաղչին ԱՄՆ-ին լրջության և իրատեսության կոչ է արել

1 րոպեի ընթերցում

Արաղչին ԱՄՆ-ին լրջության և իրատեսության կոչ է արել

Իրանն ԱՄՆ-ից պահանջում է լրջություն և իրատեսություն և կոչ է անում խուսափել սխալ հաշվարկից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Եգիպտոսի իր պաշտոնակից Բադր Աբդ ալ-Ատտիի հետ հեռախոսազրույցում։

Իր Telegram ալիքում գրառման մեջ Արաղչին նշել է, որ եգիպտացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները, նրան է ներկայացրել Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունները, մասնավորապես՝ Ժնևում փետրվարի 26-ին կայացած հանդիպումը։

«Հիշեցնելով խնդիրները դիվանագիտության միջոցով լուծելու Իրանի հանձնառությունն՝ արտաքին գործերի նախարարը նշել է, որ այս ճանապարհին հաջողությունը հակառակ կողմից պահանջում է լրջություն և իրատեսություն և խուսափում ցանկացած սխալ հաշվարկից կամ չափազանց մեծ պահանջներից», - նշված է գրառման մեջ։

Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև Ժնևում կայացած անուղղակի բանակցությունների երրորդ փուլը մինչ օրս ամենաինտենսիվն էր, քննարկումներում առաջընթաց է գրանցվել։

Ավելի վաղ կողմերը մեկ հանդիպում անցկացրել էին Օմանում, ևս մեկը՝ կրկին Ժնևում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում