Մարզեր

«-46°C» ձմեռային փառատոնը հետաձգվել է՝ եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված

2 րոպեի ընթերցում

«-46°C» ձմեռային փառատոնը հետաձգվել է՝ եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված

Շիրակի մարզի Ամասիա համայնքում փետրվարի 28-ին նախատեսված «-46°C» ձմեռային փառատոնը եղանակային անբարենպաստ պայմաններով և ուժեղ ձնաբքով պայմանավորված հետաձգվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի կազմակերպիչները տեղեկացնում են, որ որոշումը կայացվել է՝ ելնելով մասնակիցների ու հյուրերի անվտանգությունից և հարմարավետությունից։

Կազմակերպիչները նշում են, որ Ամասիայում դեռ առատ ձյուն կա, ինչը թույլ կտա մարտին ևս միասին վայելել ձմռան շունչն ու գեղեցկությունը։ Առաջիկա օրերին կազմակերպիչները հանդես կգան նոր հայտարարությամբ՝ տեղեկացնելով փառատոնի անցկացման ստույգ օրվա մասին։

Փառատոնը ժամանցային, սպորտային և մշակութային միջոցառում է, որը միավորում է ակտիվ միջավայրը, ընտանեկան ժամանցը և ազգային մշակույթը մեկ տոնական մթնոլորտում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում են տարբեր սպորտային մրցույթներ ու հետաքրքիր խաղեր։ Փառատոնը տեղի է ունենալու Ամասիայից դեպի Բերդաշեն տանող ճանապարհին:

Միջոցառումն անցկացվելու է արդեն չորրորդ տարին: Այս տարի այն կանցկացվի EU-LEAD4Shirak ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության և Ամասիայի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ՝ «Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խմբի կողմից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում