Ucom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ

2 րոպեի ընթերցում

Կանանց տոներին ընդառաջ Ucom-ը ներկայացնում է գարնանային առաջարկ՝  նոր սերնդի, 360 աստիճան պաշտպանությամբ՝ ցանկացած փորձության պատրաստ HONOR X7d 5G սմարթֆոնը, որը համատեղում է տեխնիկական հզորությունն ու նուրբ դիզայնը։ Այսօրվա թվային աշխարհում սմարթֆոնը դարձել է հաղորդակցության, ժամանցի և աշխատանքի անփոխարինելի գործիք, իսկ կանանց միամսյակը հրաշալի առիթ է ուրախություն պարգևելու մեր կյանքի կարևոր կանանց։

Մատչելի գնով առաջարկվող HONOR X7d 5G սմարթֆոնը համալրված է 50 ՄՊ հիմնական տեսախցիկով, 8 + 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 256 ԳԲ ներքին հիշողությամբ, 6500 մԱժ հզոր մարտկոցով և 5G կապի հնարավորությամբ։ Սարքը հասանելի է ապառիկի հատուկ պայմաններով՝ 0% – 0% – 0%՝ առաջին 8 ամսվա համար, սկսած ընդամենը ամսական 2080 դրամից։

«Ucom-ում շարունակաբար ձգտում ենք առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք համատեղում են նորագույն տեխնոլոգիաները, մատչելիությունը և իրական արժեք են ստեղծում մեր հաճախորդների համար։ Որպես հաճախորդակենտրոն ընկերություն՝ կարևորում ենք, որ մեր յուրաքանչյուր առաջարկ իրականում արձագանքի բաժանորդների կարիքներին և դարձնի նրանց առօրյան ավելի հարմարավետ», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ի գարնանային առաջարկով գնորդները կստանան նաև HONOR բրենդային անլար ականջակալ, և հավելյալ նվեր՝ Level Up+ 3000 սակագնային փաթեթ՝ առաջին 2 ամիսն անվճար, ինչպես նաև՝ գեղեցիկ հեռախոսահամար։ HONOR X7d 5G սմարթֆոնը թույլ է տալիս լիարժեք օգտվել Ucom-ի ամենալայն 5G ցանցի առավելություններից՝ ապահովելով գերարագ ներբեռնումներ, անխափան վիդեոսթրիմինգ և կայուն կապ` առօրյա օգտագործման ընթացքում։

Առաջարկը գործում է 2026 թվականի փետրվարի 25-ից մինչև ապրիլի 19-ը՝ Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում և առցանց խանութում։

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում