Իրանը և ԱՄՆ-ն միջուկային խնդրի ու պատժամիջոցների վերաբերյալ գործնական նախաձեռնություններ են ներկայացրել

2 րոպեի ընթերցում

Իրանը և Միացյալ Նահանգները գործնական նախաձեռնություններ են ներկայացրել պատժամիջոցների և միջուկային խնդրի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային Իրանի պետական հեռուստատեսության եթերում։

«Կարող եմ միայն ասել, որ կարևոր առաջարկներ և գործնական նախաձեռնություններ են ներկայացվել ինչպես միջուկային հարցի, այնպես էլ պատժամիջոցների վերացման վերաբերյալ։ Երկու կողմերն էլ լուրջ են վերաբերվել քննարկումներին», - նշել է Բաղային։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ժնևում փետրվարի 26-ին մեկնարկել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև  բանակցությունների հերթական փուլը։

Բանակցություններում ամերիկյան կողմը ներկայացնում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և Թրամփի քաղաքական խորհրդական  Ջարեդ Քուշները։ Իրանի պատվիրակությունը գլխավորում է ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Ինչպես հաղորդել է IRNA գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, իրանական պատվիրակությունն օմանցի միջնորդների միջոցով ԱՄՆ-ի բանագնացներին փոխանցել է միջուկային խնդրի կարգավորման առաջարկներ։ Գործակալության տվյալներով՝ Օմանի արտգործնախարար Բադր ալ Բուսաիդին առաջարկները փոխանցել է ամերիկացիներին։ Առաջարկների բովանդակության մասին մանրամասներ չեն ներկայացվում։

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ բանակցություններին կարող է մասնակցել նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Հայերեն Français Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար