Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը փետրվարի 26-ին ժամանել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ մոտ մեկ ժամ մնալուց հետո հեռացել է՝ առանց որևէ մեկնաբանություն տալու լրատվամիջոցներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Նախօրեին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին հայտնել էր, որ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ վրացական «Իմեդի» և «POSTV» հեռուստաընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցների հետ կապված։ Նախարարը նշել էր, որ վրացական կողմը կպահանջի բացատրություն, թե ինչ հիմքով է կայացվել այդ պատժամիջոցները կիրառելու որոշումը։

«Բացի այն, որ մենք խոսում ենք խոսքի ազատության և խոսքի ազատության չափանիշների մասին, պատժամիջոցների հարցում անհրաժեշտ են շատ ամուր իրավական հիմքեր», - ասել էր Մակա Բոճորիշվիլին։

Փետրվարի 24-ին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կիրառեց «Իմեդի»-ի և «POSTV»-ի դեմ։ Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալներով՝ պատժամիջոցները կիրառվել են որպես «ռուսական ապատեղեկատվության տարածման մեջ ներգրավված կազմակերպությունների» դեմ։ Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում, ակտիվների կառավարման հետ կապված ֆինանսական ծառայություններ մատուցելու արգելք և տնօրենների որակազրկում։ Պատժամիջոցների փաստաթղթում նշվում է, որ «Իմեդին» և POSTV-ն «դիտավորյալ տարածում են մոլորեցնող տեղեկատվություն Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման մասին իրենց լսարանին, որը հիմնականում Վրաստանում է»։

Հայերեն Русский

Ռումինիան պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման գործում աջակցել Հայաստանին․ Լուկա Նիկուլեսկու

Իրաքյան Քրդստանի վարչապետը դեմ է արտահայտվել նավթահանքերի նկատմամբ Բաղդադի վերահսկողության սահմանմանը

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres