Ռուսաստանը Կուբայի ջրերում տեղի ունեցած միջադեպը որակել է որպես «ագրեսիվ սադրանք» ԱՄՆ կողմից

2 րոպեի ընթերցում

Պաշտոնական Մոսկվան Կուբայի ջրերում ամերիկյան դրոշի ներքո նավարկող մոտորանավով տեղի ունեցած միջադեպը համարում է ագրեսիվ սադրանք Վաշինգտոնի կողմից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Սա Միացյալ Նահանգների կողմից ագրեսիվ սադրանք է, որի նպատակն է սրել իրավիճակը և պայթեցնել հակամարտությունը», - ասել է Զախարովան։

Կուբայի Ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գրանցված նավակը մտել է երկրի ջրային տարածք։ Նավի վրա գտնվողները կրակ են բացել մոտեցող կուբացի սահմանապահների վրա, որոնք էլ իրենց հերթին պատասխանել են կրակին։ Նախարարության տվյալներով՝ փոխհրաձգության ժամանակ հարձակվողներից չորսը սպանվել են, վեցը՝ վիրավորվել։ Վիրավորվել է նաև կուբայական սահմանապահ պարեկային խմբի հրամանատարը։ ՆԳՆ-ն հայտարարել է նաև, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգից դուրս եկած նավի վրա գտնվող խումբը բաղկացած էր կառավարության դեմ հանդես եկող կուբացիներից, որոնցից մի քանիսը նախկինում հետախուզվում էին ահաբեկչական հարձակումներ պլանավորելու համար:

Միացյալ Նահանգներ

Չորս զոհ և վիրավորներ. հայտնի են մանրամասներ Կուբայի վրա ամերիկյան դրոշով նավարկող խմբի իրականացրած հարձակման վերաբերյալ

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ իրենք որևէ առնչություն չունեն կատարվածի հետ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ ամերիկյան կողմը ուսումնասիրում է միջադեպը՝ պարզելու տեղի ունեցածը։

 

Հայերեն Русский

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը