Հայաստանի կառավարությունը Գյումրիի ռուսական ռազմաբազան փակելու ծրագրեր չունի

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը երկրում գործող ռուսական ռազմաբազան փակելու ծրագրեր չունի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, այդ մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին, թե արդյոք Հայաստանի կառավարությունը դիմելու է Ռուսաստանին Գյումրիում ռուսական ռազմաբազան փակելու հարցով։

«Ինչ վերաբերում է մեր երկրում ռուսական ռազմական ներկայությանը, դուք գիտեք, որ վերջին տարիներին ինչ-որ բան տեղի ունեցավ։ Մինչև 2024 թվականը Հայաստանի սահմանային անցակետերի մեծ մասը գտնվում էին Ռուսաստանի հսկողության ներքո կամ այնտեղ կար ռուս սահմանապահների ներկայություն, օրինակ, մեր միջազգային օդանավակայանում։ Սակայն ներկայում մեր սահմանների բոլոր սահմանային անցակետերը վերահսկվում են Հայաստանի սահմանապահների կողմից։ Բնականաբար, մենք շնորհակալ ենք Ռուսաստանին։ Որպես նորանկախ պետություն՝ մենք 90-ականների սկզբին կարողություններ չունեինք այդ տեսակի ծառայություններ մատուցելու, բայց ներկայում մենք կարող ենք, և մենք զարգացնում ենք մեր կարողությունները։

Մենք որևէ պլան, ծրագրեր ու մտահոգություններ չունենք՝ կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ։ Մենք սերտ գործընկերներ ենք Ռուսաստանի հետ, ունենք շատ սերտ տնտեսական, քաղաքական կապեր»,- մանրամասնել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ «Դա կապված է որոշ իրադարձությունների հետ, որոնք տեղի ունեցան 2022 թվականին։ Հայաստանը հիասթափված էր ՀԱՊԿ-ից, քանի որ, ունենալով օրինական պարտավորություն, ՀԱՊԿ-ն հավուր պատշաճի չարձագանքեց Հայաստանի անվտանգության մարտահրավերներին։ Բայց մյուս կողմից մենք ասում ենք, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վերափոխման փուլում ենք։ Մենք ներկայում նոր հարաբերություներ ենք ձևավորում Ռուսաստանի հետ։ Մենք, իհարկե, վճռական ենք և կցանկանայինք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց միանշանակ է, որ այդ հարաբերությունները փոխվում են բազմաթիվ գործոնների պատճառով։ Շատ կարևոր է ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի  և Ռուսաստանի նախագահի դերը վճռորոշ եղավ Ադրբեջանի հետ հրադադարի հաստատման հարցում»,- ասել է Փաշինյանը։

Հայերեն العربية English Español فارسی Русский Türkçe 中文

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան