Նարեկ Մկրտչյանն ու Ռեբեկա Բըրչը քննարկել են ՀՀ-ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Ֆինանսների քարտուղարի փոխտեղակալ Ռեբեկա Բըրչի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից՝ մանրամասնելով, որ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ ֆինանսների քարտուղարությունում։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր, Հայաստանում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Դեսպան Նարեկ Մկրտչյանն ու Ռեբեկա Բըրչը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ փոխշահավետ ոլորտներում համագործակցության խորացման և համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ամրապնդման շուրջ։