Հայաստան

Երևանը բաց է նորարար գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների ու կայուն ներդրումների համար. Տիգրան Ավինյան

1 րոպեի ընթերցում

Երևանը բաց է նորարար գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների ու կայուն ներդրումների համար. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ֆրանսիայից ժամանած գործարարների հետ, որոնք ներկայացնում են տարբեր ընկերություններ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: 

Հյուրերին ներկայացնելով քաղաքի զարգացմանը միտված կարևոր ծրագրերն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող նախագծերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանը բաց է նորարար գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների ու կայուն ներդրումների համար։ 

Մասնավորապես կարևորվել են տրանսպորտային համակարգի արդիականացման ծրագրերը, թվային փոխակերպման նախագծերի իրականացումը՝ GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրումը, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ, թափանցիկ և ավելի ճկուն դարձնել կառավարման համակարգը, Նորագյուղի վերակառուցումը, թափոնների կառավարումն ու մի շարք այլ ծրագրեր: 

Ֆրանսիացի գործարարները քաղաքի զարգացմանը վերաբերող իրենց հարցերն են ուղղել Երևանի քաղաքապետին: 

Տիգրան Ավինյանը մեկ անգամ ևս նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների դարավոր բարեկամության հիմքում ընկած է նաև տնտեսական արդյունավետ համագործակցությունը:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում