Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս

ԱՄՆ-ն Ուկրաինայի ճգնաժամի հարցում առաջընթաց է գրանցում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Կիևի իշխանությունների հետ խաղաղ բանակցություններում, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսորեն է տրամադրված հակամարտության ավարտի հեռանկարների նկատմամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Կարծում եմ՝ մենք առաջընթաց ենք գրանցում և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների հետ, պարզապես պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ», - ասել է Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։ «Նախագահն այս պահին շատ լավատես է և կարծում է, որ մենք կարող ենք սա հաջող ավարտի հասցնել»,-ընդգծել է նա։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում