Միայն 2026 թվականին Կառավարությունը ուղիղ կամ անուղղակի կերպով 30 800 դրամով ավելացնում է ավագ սերնդի ներկայացուցիչների սոցիալական երաշխիքների ծավալը. Նվեր Կոստանյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանն անդրադարձել է ապրիլի 1-ից թոշակներն ու նպաստները բարձրացնելու Կառավարության որոշման շուրջ տարբեր շրջանակների կողմից հնչող մեկնաբանություններին։

««Հայաքվե» կոչվող միավորումը շատ ծանր է տարել կենսաթոշակների և նպաստների բարձրացման լուրը։ Առավոտից իրենց տեղը չեն գտնում․ նկատեցի, որ արդեն մի քանի անհոդաբաշխ ու անտրամաբանական մեկնաբանություններ են տվել այս թեմայով։ Խմբակի հայտարարությունների զավեշտը հասել է այնտեղ, որ սկսել են պնդել, թե իբր թոշակների բարձրացման որոշումը իրենց ինչ-որ ստորագրահավաքի հետևանք է։

Մեր քաղաքացիների բարեկեցության շարունակական բարձրացումը եղել և մնում է ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում, կենսաթոշակները և նպաստները բարձրացվել և բարձրացվում են պարբերաբեր՝ ընդ որում թե՛ հետվճարի գործիքի կիրառմամբ, թե՛ ապրիլի 1-ից նաև ուղիղ բարձրացման միջոցով։

65-ից բարձր անձանց առողջության ապահովագրության համար պետության կողմից հունվարի 1-ից վճարվող ամսական 10 800 դրամ գումարը, կենսաթոշակների և նպաստների՝ ապրիլի 1-ից 10 000 դրամով բարձրացումը, ինչպես նաև անկանխիկ գործարքներից հունվարի 1-ից տրվող 20% հետվճարը՝ (ևս մինչև 10 000 դրամ) էականորեն նպաստում են մեր ավագ սերնդի ներկայացուցիչների կենսապայմանների բարելավմանը։

Ստացվում է, որ միայն 2026-ին Կառավարությունը ուղիղ կամ անուղղակի կերպով 30 800 դրամով ավելացնում է մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին տրվող սոցիալական երաշխիքների ծավալը, ինչը ահռելի քայլ է մեր ավագ սերնդի բարեկեցության բարձրացման ուղղությամբ։

Տեսա նաև մեկնաբանություններ, թե այս քայլը հատուկ արվում է ընտրություններից առաջ՝ ներքաղաքական նպատակներով։ Այս հայտարարությունն անում են անձինք, ում իշխանության տարիներին Հայաստանում ծերության նպաստը 16 000 դրամ էր։ Քաղաքական հենց այս շրջանակի ներկայացուցիչներն էին, որ մարդկանց «փարոս» համակարգի միջոցով միտումնավոր պահում էին աղքատության մեջ, որպեսզի ընտրությունից ընտրություն մեկ շիշ ձեթով, տուկի թելով, 10 000 դրամով դարձնեն ձայնավաճառ։ Փաստերն ինքնին խոսուն են, ավելացնելու ոչինչ չունեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նվեր Կոստանյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2026 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտնել էր, որ հիմնական կենսաթոշակի սանդղակը բարձրացնելու են 10 հազար դրամով, ինչը նշանակում է, որ կենսաթոշակառուների մեծ մասի թոշակը կբարձրանա 10 հազար դրամով։ 10 հազար դրամով բարձրանալու է նաև նվազագույն կենսաթոշակը՝ 36 հազար դրամից դառնալով 46 հազար դրամ։ 

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ