Բրազիլիայում հեղեղները և սողանքները 30 մարդու կյանք են խլել

1 րոպեի ընթերցում

Բրազիլիայի հարավ-արևելքում հորդառատ անձրևների և դրանց առաջացրած սողանքների պատճառով 30  մարդ է զոհվել, 39 մարդ դեռ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։

Մինաս Ժերայսի նահանգում գետը դուրս է եկել ափերից և հեղեղել փողոցները։ Սողանքի տակ է մնացել 12 տուն, 200 մարդու հաջողվել է փրկել։

Որոշ համայնքներ սողանքների պատճառով կտրվել են արտաքին աշխարհից։ Դպրոցներում դասերը չեղարկվել են։

Հայերեն Русский