Բրազիլիայում հեղեղները և սողանքները 30 մարդու կյանք են խլել
1 րոպեի ընթերցում

Բրազիլիայի հարավ-արևելքում հորդառատ անձրևների և դրանց առաջացրած սողանքների պատճառով 30 մարդ է զոհվել, 39 մարդ դեռ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։
Մինաս Ժերայսի նահանգում գետը դուրս է եկել ափերից և հեղեղել փողոցները։ Սողանքի տակ է մնացել 12 տուն, 200 մարդու հաջողվել է փրկել։
Որոշ համայնքներ սողանքների պատճառով կտրվել են արտաքին աշխարհից։ Դպրոցներում դասերը չեղարկվել են։
Կարդացեք հոդվածը` Русский