Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան
1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը փետրվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չինաստանի մայրաքաղաք Պեկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua-ն։
Սա Մերցի առաջին այցն է Չինաստան պաշտոնը ստանձնելուց հետո։ Այցի ընթացքում հանդիպումներ տեղի կունենան Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և վարչապետ Լի Ցյանի հետ՝ երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու նպատակով։
Ըստ Չինաստանի առևտրի նախարարության՝ Մերցին ուղեկցում են գերմանական առաջատար շուրջ 30 ընկերությունների բարձրաստիճան ղեկավարներ։
Կարդացեք հոդվածը` Русский