Եվրոպա

Միջերկրական ծովում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

1 րոպեի ընթերցում

Միջերկրական ծովում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ստորաբաժանումները փետրվարի 23-ից մարտի 6-ը Միջերկրական ծովի կենտրոնական մասում կանցկացնեն ամենամյա Dynamic Manta-2026 ծովային զորավարժությունները՝ հակասուզանավային պաշտպանության առաջադրանքները կատարելագործելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է դաշինքի հայտարարության մեջ։

Զորավարժությունները փետրվարի 23-ից մինչև մարտի 6-ը կանցկացվեն իտալական ջրերում. դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի մի քանի անդամ երկրների ռազմածովային ուժեր։

Dynamic Manta-2026-ի հիմնական նպատակն է մշակել և կատարելագործել համատեղ գործողությունները ստորջրյա սպառնալիքներին հակազդելու և պայմանական հակառակորդի ստորջրյա նավատորմի դեմ պայքարելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում