Սպորտ

Արթուր Ավետիսյանը մարմնամարզության աշխարհի գավաթում դարձել է ոսկե մեդալակիր, Մամիկոն Խաչատրյանը` արծաթե

1 րոպեի ընթերցում

Արթուր Ավետիսյանը մարմնամարզության աշխարհի գավաթում դարձել է ոսկե մեդալակիր, Մամիկոն Խաչատրյանը` արծաթե

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Կոտբոս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում օղակների վարժության ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը: 

Նժույգ-թափերում արծաթ է նվաճել աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը:

Գավաթի խաղարկության երկրորդ փուլը կկայանա Բաքվում, որին Հայաստանի հավաքականը չի մասնակցի, իսկ երրորդ փուլը` Անթալիայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում