Միացյալ Նահանգներ

Սթիվ Ուիթքոֆը խոսել է Թրամփ-Պուտին-Զելենսկի եռակողմ հանդիպման հավանականության մասին

1 րոպեի ընթերցում

Սթիվ Ուիթքոֆը խոսել է Թրամփ-Պուտին-Զելենսկի եռակողմ հանդիպման հավանականության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը լավ նորություններ է խոստացել Ուկրաինայում խաղաղության հասնելու գործընթացում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սթիվ Ուիթքոֆն այդ մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Հույս ունեմ, որ դուք որոշ լավ նորությունները կլսեք առաջիկա շաբաթներին»,- հայտարարել է նա ։

Ուիթքոֆը հավելել է, որ երեք շաբաթվա ընթացքում կարող են կայանալ բանակցություններ, որոնք հնարավորություն կբացեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի եռակողմ հանդիպման համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում