Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Շտուտգարտում կայացած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության համագումարում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է կուսակցության ղեկավարի պաշտոնում։ Համագումարի պատվիրակների քվեարկության ժամանակ նա ստացել է քվեների 91.17 տոկոսի աջակցությունը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deursche Welle-ն։

1001 գրանցված պատվիրակներից քվեարկությանը մասնակցել է 977-ը։ Մերցի օգտին քվեարկել է 878 պատվիրակ, իսկ դեմ՝ 85-ը։ Տասնչորս պատվիրակ ձեռնպահ է մնացել, և նրանց քվեաթերթիկները անվավեր են ճանաչվել ՔԴՄ-ի սահմանված ընթացակարգի համաձայն։

Այսպիսով՝ վերընտրված ՔԴՄ առաջնորդի աջակցության մակարդակը նրա կուսակիցների շրջանում մնում է կայուն բարձր։ Նախորդ՝ 2024 թվականի մայիսին կայացած համագումարում նա ստացել էր ձայների մոտ 90 տոկոսը։

Մերցն առաջին անգամ Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության նախագահի պաշտոնը ստանձնել է 2022 թվականին՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով առցանց անցկացված կուսակցության համագումարի ժամանակ։ Նա Գերմանիայի կառավարության ղեկավարն է 2025 թվականի մայիսի 6-ից։ Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայի 10-րդ դաշնային կանցլերն է։

Հայերեն Русский

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով