Էդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

Էդգար Գևորգյանը փետրվարի 20-ից ազատվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ համապատասխան որոշումից:
Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Գևորգյանը ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2020թ հունվարից: