Մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչների մարզական կոչումներ են շնորհվել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում փետրվարի 20–ին մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչների:

Մարզիկներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել ազատ ոճի ըմբիշ Սարգիս Բեգոյանին, հրաձիգ Հայկ Մինասյանին, սամբիստներ Ռոբերտ Սիմոնյանին և Սեյրան Սարուխանյանին, բռնցքամարտիկներ Մանվել Պետրոսյանին, Արգիշտի Հակոբյանին, Անդրանիկ Մարտիրոսյանին, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռազմիկ Քուրդյանին, ինչպես նաև գրեփլինգի ներկայացուցիչ Ռաֆայել Կոստանյանին:

ՀՀ սպորտի վարպետի կոչմանն են արժանացել հունահռոմեական ոճի ըմբիշներ Սամվել Տերտերյանը, Հայկ Մանուկյանը, ազատ ոճային Արման Մուսիկյանը, ծանրորդ Գրիգոր Ղազարյանը, բազկամարտիկ Արման Մրտեյանը, բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը, պաուերլիֆտինգի ներկայացուցիչներ Աշոտ Անտոնյանը, Ալիկ Խաչատրյանը, թենիսիստներ Սոֆի Գիդաչյանը, Լիլիթ Անտոնյանը, Ավետիք Ղազարյանը, ուշուիստ Արսեն Բաղրյանը, սամբիստ Վադիս Համբարձումյանը, գրեփլինգի ներկայացուցիչներ Ռաֆիկ Ալեքսանյանը, Գոռ Խաչատրյանը և Դավիթ Գասպարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պահելու համար: Հասմիկ Ավագյանը երիտասարդ մարզիկներին հորդորել է շարունակել նպատակասլաց աշխատանքը և մշտապես ձգտել նոր բարձունքների։

Մարզիկներն ու մարզիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: Նրանց համոզմամբ՝ նման վերաբերմունքն ու պետական գնահատանքը մեծապես ոգևորում և մոտիվացնում են՝ առավել պատասխանատվությամբ պատրաստվելու առաջիկա մրցաշարերին, ձգտելու նոր հաղթանակների և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բարձրացնելու ՀՀ դրոշը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզաձևերի զարգացմանն ու ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր:

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին