Ռուսաստանն ու Ուկրաինան նոր հարվածներ են փոխանակել

2 րոպեի ընթերցում

Ռուսական ուժերը փետրվարի 20-ի գիշերը ՌԴ տարածքում խոցել են 149 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնցից ամենաշատը՝ թվով 57 ԱԹՍ՝ Բրյանսկի մարզում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Իր հերթին, Բրյանսկի  նահանգապետ Ալեքսանդր Բոլգոմազը Telegram-ում հայտնել է, որ ուկրաինական հարվածներից վնասվել է երեք մասնավոր տուն, տուժածներ չկան։

Փետրվարի 19-ի երեկոյան Սևաստոպոլի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է մեկ տղամարդ։

Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերն ամենօրյա զեկույցում տեղեկացրել են, որ Ռուսաստանը փետրվարի 20-ի գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է հրթիռ և ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։ ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել Ուկրաինայի վրա արձակված 128 անօդաչու թռչող սարքից 107-ը։

«Բալիստիկ հրթիռով և 21 գրոհային անօդաչու թռչող սարքերով հարվածներ են եղել 14 վայրերում, ինչպես նաև մեկ վայրում տեղի է ունեցել բեկորների հարված», - զեկույցից հատված է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը։

Զապորոժիեի տարածաշրջանային ռազմական վարչության ղեկավար Իվան Ֆեդորովի խոսքով՝ Զապորոժիեիում տեղի ունեցած հարձակման հետևանքով մեկ տղամարդ է վիրավորվել։ Նրա խոսքով՝ ռուսական ԱԹՍ-ները թիրախավորել են Զապորոժիեի շրջանի Նովոմիկոլաևկա և Վոլնյանսկ բնակավայրերը։ Հարվածի հետևանքով ավերվել և վնասվել են մասնավոր տներ։

Բացի այդ, առավոտյան ժամը 6-ի սահմաններում ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեում կարևորագույն ենթակառուցվածքների՝ առանց էլեկտրաէներգիայի թողնելով 8000 սպառողի։

Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան էլ հայտնել է, որ մարզում հրետակոծության հետևանքով երեք մարդ է վիրավորվել։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ