Նախագահի պետական այցի շրջանակում համագործակցության հուշագիր ստորագրվեց Հայաստանի պատմության և Ակրոպոլիսի թանգարանների միջև

3 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի Հունաստան կատարած պետական այցի շրջանակում համագործակցության հուշագիր ստորագրվեց Հայաստանի պատմության և Ակրոպոլիսի թանգարանների միջև։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Աթենքից, ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Ակրոպոլոիսի թանգարանում։ Հուշագիրը ստորագրեցին Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Ակրոպոլիսի թանգարանի տնօրեն Նիկոլաոս Ստամպոլիդիսը։

Կարևոր ձեռքբերում համարելով հուշագրի ստորագրումը` Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ այս փաստաթղթով դրվում է համագործակցության նոր սկիզբ։

«Ակրոպոլիսի թանգարանի հետ համագործակցության մասին քննարկումները սկսվել են դեռ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Հունաստան կատարած այցելության ընթացքում։ Նախորդ տարի պատիվ ենք ունեցել Երևանում հյուրընկալելու Ակրոպոլիսի թանգարանի տնօրենին։ Ահա այդ այցի ընթացքում էլ նախանշվեցին հետագա համագործակցության ուղիները։ Այսօր այս հուշագրով ազդարարում ենք համատեղ աշխատանքների մեկնարկի մասին։ Եվ առաջին կարևոր իրադարձությունը, որ պետք է տեղի ունենա, այս տարվա աշնանը սպասվող ցուցահանդեսն է։ Այն կայանալու է Ակրոպոլիսի թանգարանում։ Մեր թանգարանից ներկայացվելու է մինչ քրիստոնական ժամանակաշրջանին վերաբերող 100֊ից ավելի ցուցանմուշ», - ասաց Դավիթ Պողոսյանը։ 

Նա նկատեց, որ հնագիտության ոլորտում այս ծանրակշիռ, հեղինակավոր կառույցը մշտապես հակված է ցանկացած փաստաթղթի ստորագրման արդյունքում տեսնել կոնկրետ իրականացված ծրագիր։ Սպասվող ցուցահանդեսը նշանակալի իրադարձություն է, որովհետև նախ առաջին անգամ է Ակրոպոլիսի թանգարանը Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ նման նախաձեռնությամբ հանդես գալիս։ Մյուս կողմից լավ առիթ է Հայաստանի, հայերի մասին պատմել այս կարևոր հարթակում, որը տարեկան ունենում է 1 մլն֊ից ավելի այցելու։

«Բնականաբար, այցելուները ոչ միայն Հունաստանից են, այլ ամբողջ աշխարհից։ Առաջին անգամ, փաստորեն, մենք հնարավորություն կունենանք այս շատ կարևոր թանգարանային հարթակից պատմել մեր հարուստ պատմամշակութային ժառանգության մասին», - հավելեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։ 

Ակրոպոլիսի թանգարանի տնօրենը ևս կարևոր իրադարձություն համարեց Հայաստանի պատմության թանգարանի հետ հուշագրի ստորագրումը։ Նա նշեց, որ համագործակցության շրջանակում իրենց հարթակում Հայաստանի մասին պատմող առիթներ կլինեն։

«Շատերի համար Հայաստանի քաղաքակրթությունը հայտնի է քրիստոնեությունից հետո։ Այժմ մենք ցանկանում ենք մեր հարթակում ներկայացնել մինչ քրիստոնեության ժամանակաշրջանը։ Մեր միլինավոր այցելուները կարող են տեսնել, թե Հայաստանը ինչ արժեքներ է տվել այդ շրջանում», - ասաց Նիկոլաս Ստամպոլիդիսը։ 

Ակրոպոլիսի թանագարանը չի սահմանափակվելու միայն ցուցադրությամբ։ Նախատեսվում է նաև փորձի փոխանակում թանգարանային մասնագիտական շրջանում։

 

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ