2018-2025թթ. Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 31 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

2018-2025 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում սոցիալ-տնտեսական ու կենսական  նշանակության 31 ծրագիր է իրականացվել, որի արդյունքում պետական ու համայնքային բյուջեներից ներդրվել է 1 միլիարդ 16 միլիոն 574 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, իրականացված աշխատանքի արդյունքում  կապիտալ նորոգման է ենթարկվել մանկապարտեզի շենքը, հիմնանորոգվել 6  կիլոմետր 400 մետր երկարության 31 հազար 899 քառակուսի մետր մակերես զբաղեցնող  ներհամայնքային ճանապարհ, կառուցվել 12 կիլոմետր 230 մետր խմելու, 9 կիլոմետր ոռոգման ջրատարների ներքին ու արտաքին ցանցեր,  5,5  կիլոմետր արտաքին լուսավորության ցանց, 317 մետր գազատար, 1 մինի ֆուտբոլի խաղադաշտ, Մարտունի համայնքի  պատմության և բնության հուշարձանների գովազդային պատկերներով ավտոսպասարկման 2 կանգառ։

Երանոսի մանկապարտեզի կապիտալ նորոգման ու նոր գույքի ձեռքբերման արժեքը կազմել է 224  միլիոն դրամ։ Արդի չափորոշիչներին համապատասխանող  մանկապարտեզը վերաբացվել և գործում է 2025 թվականի մայիսից, որտեղ բացված 4 խմբերում հաճախում են 101 նախադպրոցական տարիքի  երեխա։ 

2025 թվականի գարնանից ՀՀ պետբյուջեի միջոցներով, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում մեկնարկել է Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինարարությունը, որի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիարդ 700 միլիոն դրամ։ 2026 թվականի փետրվարի կեսի դրությամբ արդեն ավարտին են մոտենում նկուղային հարկի կառուցման աշխատանքները։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել 2027 թվականին։   

Խոսրով  Խլղաթյան

 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը