Իրան

Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի և ԱԷՄԳ տնօրենի հետ

2 րոպեի ընթերցում

Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի և ԱԷՄԳ տնօրենի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակից արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաղչին գրել է իր Telegram ալիքում։

Արաղչին իր սաուդցի գործընկերոջն է ներկայացրել Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների վերջին զարգացումները։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ ընթացող բանակցությունները կշարունակվեն մինչև արդյունքի հասնելը։

Ավելի վաղ Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ՝ անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններին։

Զրույցի ընթացքում Արաղչին ներկայացրել է Իրանի դիրքորոշումները միջուկային հարցերի վերաբերյալ՝ ընդգծելով իր երկրի կենտրոնացումը բանակցություններն առաջ մղելու համար համաձայնեցված նախնական շրջանակի մշակման վրա։

ԱԷՄԳ գլխավոր տնօրենը բարձր է գնահատել Ժնևում կայացած հանդիպման արդյունքները և հայտարարել գործակալության պատրաստակամության մասին՝ համագործակցելու բանակցային շրջանակի մշակման գործում։

ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի միջնորդությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում