Հայաստան

Աջափնյակի կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների վիճակը ծանր է. Ավանեսյան

1 րոպեի ընթերցում

Աջափնյակի կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների վիճակը ծանր է. Ավանեսյան

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին տեղի ունեցած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված պացիենտների վիճակը ծանր է, նրանք գտնվում են բժշկական հսկողության ներքո։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Գիտեք, որ մեր պացիենտների վիճակը բավականին ծանր է, իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտությունները։ Հիմա այլ բան չեմ կարող ասել, նրանք գտնվում են բժշկական հսկողության ներքո»,- ասաց Ավանեսյանը։

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով 7 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց։ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ նրանցից մեկը մահացել է, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, երեքինը՝ ծանր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում