Վրաստան

Վրաստանն ու Իտալիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում

1 րոպեի ընթերցում

Վրաստանն ու Իտալիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ Ռազմածովային պալատում, տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլի և իր իտալացի գործընկեր Մատեո Պերեգո դի Կրեմնագոյի միջև։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է GruziaOnline-ը՝ մանրամասնելով, որ կողմերը քննարկել է Վրաստանի և Իտալիայի միջև երկկողմ պաշտպանական համագործակցությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության դինամիկան և դրա խորացման հեռանկարները։ Նրանք նշել են երկրների միջև բարձր մակարդակի երկխոսության և խորհրդակցությունների շարունակականության կարևորությունը, որը կնպաստի առկա գործընկերության և վստահության ամրապնդմանը։ 

Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին և առկա մարտահրավերներին։ 

Հաղորդվում է, որ պաշտոնյաները համաձայնել են շարունակել աշխատանքը պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ։ 

Այցի ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալն այցելել է նաև Իտալիայի պաշտպանական արդյունաբերության խոշորագույն ընկերություն՝ Leonardo SpA։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում