Ֆրանսիայում անձրևների տևողության ռեկորդ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում գրանցվել է երկրում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենաերկար անձրևային շրջանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BFM TV հեռուստաալիքը։

Météo-France օդերևութաբանական ծառայության հաղորդմամբ՝ երկրում անձրևներ են տեղում հունվարի 14-ից՝ 36 օր շարունակ։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2023 թվականի աշնանը, երբ Ֆրանսիայում անձրևները չէին դադարում 32 օր անընդմեջ։ Météo-France-ը պարզաբանում է, որ անձրևոտ է համարվում այն ​​օրը, երբ երկրում տեղումների միջին քանակը կազմում է 1 մմ կամ ավելի։

Միաժամանակ, փետրվարի 18-ին Ֆրանսիան հայտնվել է «Պեդրո» փոթորիկի կիզակետում։ Օդերևութաբանների տվյալներով՝ քամու պոռթկումները հասնելու են 90-120 կմ/ժ, իսկ ափամերձ շրջաններում՝ մինչև 140 կմ/ժ արագության։ Սպասվում է 15-50 մմ տեղում։

Ուժեղ անձրևների և ջրհեղեղների վտանգից ելնելով Ֆրանսիայի չորս դեպարտամենտներում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակի նախազգուշացում։ Եվս 10 դեպարտամենտներում «նարնջագույն»՝ բարձր մակարդակի վտանգի նախազգուշացում է հայտարարված։

Հայերեն Русский

«ՈւսանողականFest»-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակում

Բելգիայի գործարարները հետաքրքրված են Հայաստանով, կյանքի են կոչվում կոնկրետ ծրագրեր

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին և սաներին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Սևանում աղբի տեսակավորված թափոնները ստանում են երկրորդ կյանք

Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար

Ռուբիոն բացառել է Իրանի՝ միջուկային զենք ունենալու հնարավորությունը՝ սպառնալով «կործանարար» պատժամիջոցներով

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թ. դափնեկիրները

Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար