Հայաստան

Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել «Էքս Էս Էմպուլս» մարզաառողջարարական հերթական կենտրոնի բացման արարողությանը

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել «Էքս Էս Էմպուլս» մարզաառողջարարական հերթական կենտրոնի բացման արարողությանը

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկա է եղել Հայաստանի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և բուժական ֆիզկուլտուրայի «Էքս Էս Էմպուլս» մարզաառողջարարական հերթական կենտրոնի բացման արարողությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նշվում է, որ նախարարը շրջել է նորաբաց կենտրոնում, որտեղ հատուկ կարիք ունեցող շուրջ 50 երեխաներ ստանում են վերականգնողական թերապիաներ, մասնակցում ադապտիվ և բուժական վարժանքների։

Հաղորդվում է, որ կենտրոնի տնօրեն, «Էքս Էս Էմպուլս» բուժական ֆիզկուլտուրայի միության հիմնադիր Սահակ Խաչատրյանը, ով նաև «Մեր ժամանակների հերոսը» 2025 թ․ մրցանակաբաշխության մրցանակակիրներից է, մանրամասնել է կենտրոնի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով վերականգնողական ծառայությունների հասանելիության ընդլայնման կարևորությունը։

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում