Միացյալ Նահանգներ

Ժնևում մեկնարկել է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների երկրորդ օրը. ՏԱՍՍ

1 րոպեի ընթերցում

Ժնևում մեկնարկել է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների երկրորդ օրը. ՏԱՍՍ

Ժնևում մեկնարկել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների երկրորդ օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

«Հանդիպումները սկսվել են դռնփակ ռեժիմով», - ասել է նա։

Բանակցությունները տեղի են ունենում InterContinental հյուրանոցում։ Փետրվարի 17-ին կայացել է խորհրդակցությունների առաջին օրը՝ վեց ժամ տևողությամբ՝ ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-Ուկրաինա և ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափերով։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է փետրվարի 17-ին կայացած բանակցություններում առաջընթացի մասին։

Եռակողմ բանակցությունների առաջին և երկրորդ փուլերը տեղի են ունեցել Աբու Դաբիում հունվարի 23-24-ին և փետրվարի 4-5-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում