Վատիկանը չի մասնակցի Խաղաղության խորհրդի աշխատանքին

2 րոպեի ընթերցում

Սուրբ Աթոռը չի մասնակցի Խաղաղության խորհրդի աշխատանքին «իր յուրահատկության պատճառով»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը։

«Վատիկանը չի մասնակցի Գազայի Խաղաղության խորհրդին իր յուրահատկության պատճառով, որը բացահայտորեն տարբերվում է մյուս պետությունների յուրահատկությունից։ Կան հանգամանքներ, որոնք փոքր-ինչ տարակուսանքի մեջ են գցում, որոշ կրիտիկական հարցեր, որոնք պարզաբանում են պահանջում», - մեջբերում է նրա խոսքը Corriere della Sera թերթը։

Հունվարին Պարոլինը հայտնել էր, որ Հռոմի Լևոն XIV պապը հրավիրվել է Խաղաղության խորհուրդ, որը Միացյալ Նահանգները ձևավորել է Գազայի հատվածի կառավարման համար՝ մերձավորարևելյան կարգավորման շրջանակներում։ Նա նշել էր, որ «հարցը քննարկվում է»։

Հունվարի 22-ին շուրջ 20 երկրի ներկայացուցիչներ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ստորագրել են Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, որն ի սկզբանե ստեղծվել էր Գազայի հատվածի խնդրի խաղաղ կարգավորման համար։ Հետագայում Վաշինգտոնը հայտարարեց, որ խորհուրդը կզբաղվի նաև այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելմամբ և կարգավորմամբ։

Խաղաղության խորհրդի առաջին նիստը կկայանա փետրվարի 19-ին։ Նիստին մասնակցելու համար ԱՄՆ է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայերեն Русский

Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատան

Հայ տնտեսվարողներն առցանց հանդիպում են անցկացրել Օմանի «LuLu» հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային գլխավոր տնօրենի հետ

Երևանի Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը Երկրորդ կոմիտեի նիստում ներկայացրել է COP17-ի հիմնական արդյունքները

Keron Impact Gala / Paris 2026-ը համախմբեց Հայաստանի բարեկամներին և հավաքագրեց $2 մլն ԵՊԲՀ նոր գրադարանի և կրթական հարթակի համար

Կատարի վարչապետը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրում

ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավի պայթելու մասին

Ռուբիոն Կատարի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր

Գետքում հիմնանորոգվում է ոռոգման ցանցը