Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Հունաստանի հետ տնտեսական համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ է տեսնում

2 րոպեի ընթերցում

Հունաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է և առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։

«Արմենպրես»֊ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը պետական այցով Հունաստանում գտնվող ՀՀ նախագահի պատվիրակության կազմում է։

Գևորգ Պապոյանը նշեց, որ վերջին տարիներին դրական զարգացումներ են նկատվում և՛ ներդրումների, և՛ առևտրաշրջանառության մասով։

«Եթե ընդհանուր առևտրաշրջանառության կառուցվածքն ենք նայում, ապա տեսնում ենք, որ դրական միտումներ կան, սակայն տեսնում ենք նաև, որ մեր արտահանման ծավալները էականորեն փոքր են ներմուծումից։ Այդ իսկ պատճառով բավականին աշխատանք կա կատարելու այդ ուղղությամբ։ Այս օրերին ունենք հանդիպումներ գործարար շրջանակների հետ, և փորձելու ենք մի կողմից ներդրումներ ներգրավել, մյուս կողմից արտահանման նոր շուկաներ գտնել»,- ասաց նախարար Պապոյանը։

Նա նկատեց, որ երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերը նույնպես վերջին տարիներին դինամիկ աճում են։

Անդրադառնալով տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացներին և այդ համատեքստում Հունաստանի հետ տնտեսական գործակցության նոր հնարավորություններին` Գևորգ Պապոյանը նշեց, որ այստեղ նոր ուղիներ կարող են բացվել։

«Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը նաև փակ սահմաններն են։ Ճանապարհների ապաշրջափակումը, սահմանների բացումը, բնականաբար, Հայաստանին ավելի է մոտեցնում Եվրոպային, և այդ համատեքստում մենք կարծում ենք, որ նոր հնարավորություններ են առաջանում։ Հունաստանի գործարար համայնքի հետ հանդիպման ժամանակ այդ հանգամանքի վրա առանձնահատուկ ուշադրություն կդարձնենք»,- ասաց նախարարն` ընդգծելով, որ Հունաստանի գործարարների կողմից ցանկացած նախաձեռնություն, ցանկացած առաջարկ պատրաստ են քննարկել։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը մտադիր է Հունաստանի հետ համագործակցությունը խորացնել տնտեսության բոլոր ուղղություններով։

Հայերեն العربية English Español فارسی Русский Türkçe

ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնման խոշոր նախագիծ է մեկնարկել

Ստուբը Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների արդյունքների մասին

Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը

Բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին

Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի