Մալաթիա-Սեբաստիայի դատախազության քրվարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 56 մլն դրամ վնաս

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 17-ին ամփոփվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության 2025 թվականի աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ մանրամասնելով, որ ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արմեն Օսեյանը, դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:

Ներկայացնելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, Արմեն Օսեյանը նշել է, որ 2025 թվականին վարչական շրջանում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում նախաձեռնվել է 2396 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2410 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 535 քրեական վարույթ՝ 554 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 524 քրեական վարույթ՝ 550 անձի վերաբերյալ):

Անցած տարի դատարաններում ավարտվել է 479 քրեական գործ՝ 515 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 496 քրեական գործ՝ 529 անձի վերաբերյալ):

Քրեական վարույթներով պետությանը և համայնքին պատճառված վնասից 2025 թվականին վերականգնվել է շուրջ 56 միլիոն դրամը:

Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից կատարված և ամփոփված 27 ուսումնասիրություններին՝ Արմեն Օսեյանը տեղեկացրել է, որ դրանց արդյունքում ներկայացվել 19 հայցադիմում: 

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում ուսումնասիրվել է նաև Երևան քաղաքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 9000 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով ՓԲ ընկերությանն օրենսդրության պահանջների խախտմամբ օտարելու հանգամանքը: Ուսումնասիրության արդյունքներով ներկայացվել է հանցանքի մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմում է ներկայացվել իրավասու դատարան: 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղեկացմամբ, պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում, դատախազական ներգործության արդյունքում, «Մայրության» այգու տարածքում տեղակայված մետաղական կոնստրուկցիայով ինքնակամ շինությունն ապամոնտաժվել է: 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրավասու մարմիններին ուղարկվել է 24 միջնորդագիր՝ ուղղված հանցանքների պատճառների և պայմանների վերացմանը: Միջնորդագրերից մեկը վերաբերել է «Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր»-ին: 

Աննա Վարդապետյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ` ուղղված պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքների ակտիվացմանն ու հանցագործությունների կանխարգելմանը և բացահայտմանը:

 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով